Լոնդոնի «Չելսի»-ի կիսապաշտպան Էդեն Ազարը նշել է, թե ինչ նպատակներ ունի ակումբը` կապված Չեմպիոնների Լիգայի գավաթի ընթացիկ խաղարկության հետ: Նա հայտարարել է, որ լոնդոնյան ակումբը կարող է նվաճել մրցաշարի գավաթը:
«Մեր նպատակները նույնն են, ինչ որ նախկինում: Անհատական և թիմային խաղով պետք է որքան հնարավոր է առաջ գնանք: Այսինքն` պետք է նվաճենք Չեմպիոնների Լիգայի գավաթը: Այն կազմով, որ այժմ ունենք, դա հնարավոր է:
Չեմ կարող ասել, ֆավորի՞տ ենք մենք, թե` ոչ: Մրցաշարին մասնակցում են գործող չեմպիոն «Ռեալ»-ը, «Բավարիա»-ն և այլ հզոր թիմեր: Տեսնենք, թե ինչ կստացվի: Նախ պետք է հաղթահարենք խմբային փուլը»,- «Չելսի»-ի պաշտոնական կայքը մեջբերում է Ազարի խոսքերը: