Թուրքական Hürriyet թերթի կայքում երեկ տեղադրվել է Անկարայի երկնքում երևացած չճանաչված թռչող օբյեկտի (ՉԹՕ) մասին տեսանյութը: Դրանում երևում է, որ ՉԹՕ-ն ունի կարմրավուն գույն:
Տվյալ տեսանյութը համացանցում տեղադրած անձը նշել է, որ ինքը չգիտի, թե արդյոք այն ՉԹՕ՞ է եղել, թե՞ոչ՝ փոխարենը նշելով, որ այդ երևույթը երևացել է իր տան բոլոր սենյակներից:
Նշվում է, որ ՉԹՕ-ն Անկարայում երևացել է այսպես կոչված դեկտեմբերի 21-ին (այսօր) «աշխարհի կործանումից» մեկ շաբաթ առաջ և խուճապ է առաջացրել մայրաքաղաքի բնակիչների շրջանում: