Բուլղարիայի արևելքում հայտարարվել է արտակարգ դրություն` ուժեղ ձնաբքի և քամու պատճառով: Այս մասին հաղորդում է ITAR-TASS-ը՝ վկայակոչելով տեղի ԶԼՄ-ները:
Շուրջ 260 բնակավայրերում խափանվել է էլեկտրաէներգիայի մատակարարումը, տեխնիկական ջոկատներն աշխատում են աղետի հետևանքները վերացնելու ուղղությամբ:
Շումենի մարզում դադարեցվել է ավտոտրանսպորտի երթևեկությունը: Հանրապետության ճանապարհների մեծ մասում արգելվել է ավելի քան 3.5տ կշռող բեռնատարների երթևեկությունը:
Հրշեջները և փրկարարները սկսել են տարհանել երկրի հյուսիսարևելյան և արևելյան շուրջ 12 մարզերի վտանգավոր շրջանների բնակիչներին:









































