Ուկրաինական «Շախտյոր»-ի նախկին ավագ Վիկտոր Զվյագինցևը հայտարարել է, որ իր նախկին թիմը կարող է առավելության հասնել «Բորուսիա»-ի հանդեպ արագության շնորհիվ:
«Խոսել այն մասին, թե վիճակահանությունը «Շախտյոր»-ի համար լավ կամ վատ է, սխալ է. դա կերևա 1/8-րդ եզրափակիչից հետո: Բնական է, որ բոլորն աղոթում էին, որ «Բարսելոնա»-ն չլինի իրենց մրցակիցը: «Շախտյոր»-ը ևս աղոթում էր:
«Շախտյոր»-ի գլխավոր ուժն արագությունն է: Սրա միջոցով իմ նախկին թիմը կարող է առավելության հասնել «Բորուսիա»-ի նկատմամբ»,- Р-Спорт-ը փոխանցում է Զվյագինցևի խոսքերը:






































