Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի պաշտպան Ռիո Ֆերդինանդը մեկնաբանել է Չեմպիոնների Լիգայի 1/8-րդ եզրափակիչի վիճակահանության արդյունքները:
Հիշեցնենք, որ արդյունքների համաձայն՝ Չեմպիոնների Լիգայի 1/8-րդ եզրափակիչում «Մանչեսթեր Յունայթեդ»-ի մրցակիցը լինելու է «Ռեալ Մադրիդ»-ը:
«Օ՜, այո´, «Ռեալ Մադրիդ»: Ինչպիսի պայքար է սպասվում: Քրիշտիանու, շուտով կտեսնվենք, եղբայր»,- գրել է Ֆերդինանդը Twitter-ի իր էջում:









































