«Մանչեսթեր Յունայթեդ»-ի ավագ Ուեյն Ռունին մեկնաբանել է Պրեմիեր լիգայի 5-րդ տուրում «Լեսթեր»-ից կրած պարտությունը:
«Հիասթափված ենք «Լեսթեր»-ից կրած պարտությունից: Պետք է վերահսկեինք խաղի ընթացքը: Կոպիտ սխալները հնարավորություն չտվեցին հաղթել: «Մանչեսթեր Յունայթեդ»-ը պետք է ավելի լավ խաղա»,- Ռունիի խոսքերը մեջբերում է «Յունայթեդ»-ի պաշտոնական հեռուստաալիքը:
Հիշեցնենք, որ «կարմիր սատանաներ»-ը մրցակցին զիջեցին 5:3 հաշվով, չնայած, հանդիպման ընթացքում առավելության էին հասնում 1:3 հաշվով:








































