Բրիտանացի 26-ամյա բռնցքամարտիկ Ջորջ Գրուվզը սեպտեմբերի 20-ին նվաճել է EBU վարկածով Եվրոպայի չեմպիոնի կոչումը երկրորդ միջին քաշային կարգում՝ պարտության մատնելով 28-ամյա ֆրանսիացի Քրիստոֆեր Ռեբրասին:
Գրուվզը նաև երկրորդ միջին քաշային կարգում WBC վարկածով աշխարհի չեմպիոնական գոտու պարտադիր հավակնորդ է: Գոտին պատկանում է Էնտոնի Դիրելին:
Այնուամենայնիվ, Գրուվզի հայրենակից, երկրորդ միջին քաշային կարգում WBA, IBF վարկածներով աշխարհի չեմպիոն, 37-ամյա Կարլ Ֆրոչը կարծում է, որ Ջորջը չի կարողանա նվաճել Դիրելին պատկանող գոտին:
«Կկարողանա՞ Գրուվզն իր հաջորդ մենամարտում պարտության մատնել Դիրելին. ոչ: Նա ժամանակ ունի և պետք է փորձ ձեռք բերի ու դառնա ավելի դիմացկուն: Նա շտապում է, ցանկանում է դառնալ աշխարհի չեմպիոն, բայց չեմ կարծում, որ նրա մոտ կստացվի:
Կարծում եմ՝ Գրուվզը կկարողանա չեմպիոն դառնալ, բայց միայն ճիշտ մրցակցի ընտրության դեպքում: Արթուր Աբրահամը նոկաուտի կենթարկի նրան: Ցավոք դա այդպես է: Միկել Կեսլերը ևս կհաղթի նրան»,- Ֆրոչի խոսքերը մեջբերում է Boxing Scene-ը:









































