Այսօր՝ դեկտեմբերի 19-ին, լրանում է Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Կարիմ Բենզեմայի 25-ամյակը:
Ֆրանսիացի հարձակվողը Մադրիդի «Ռեալ» է տեղափոխվել 2009/10 մրցաշրջանի մեկնարկին: Այդ օրվանից ի վեր նա ակումբի կազմում նվաճել է երկրի չեմպիոնությունը, երկրի գավաթն ու սուպերգավաթը:
Բենզեման ծնվել է 1987 թվականի դեկտեմբերի 19-ին Ֆրանսիայի Լիոն քաղաքում: Համանուն թիմում էլ նա սկսել է ֆուտբոլային քայլերը:
Մինչ օրս Բենզեման «Ռեալ»-ի կազմում անցկացրել է 156 խաղ՝ դառնալով 75 գոլի հեղինակ:









































