Գերմանիայի Բունդեսլիգայում ռեկորդ է սահմանվել: 4-րդ տուրում կայացած «Պադեբորն» – «Հանովեր» (2:0) խաղում դաշտի տերերի կիսապաշտպան Մորից Շտոպելկամպը մրցակցի դարպասը գրավել է 83 մետրից:
Հատկանշական է, որ այս մրցաշրջանում խփվել է նաև Բունդեսլիգայի պատմության ամենաարագ գոլը: Օգոստոսի 23-ին «Բայեր»-ի կիսապաշտպան Կարիմ Բելարաբին Դորտմունդի «Բորուսիա»-ի դարպասը գրավել էր արդեն հանդիպման 7-րդ վայրկյանին: