Այսօր «Հանրապետական» մարզադաշտում կայանալիք «Եվրո-2012»-ի ընտրական փուլի Հայաստան-Ռուսաստան հանդիպումից մի քանի ժամ առաջ «Առաջին լրատվականի» նկարահանող խումբը շրջեց քաղաքի կենտրոնով:
Մարզադաշտում բոլոր նախապատրաստական աշխատանքներն արդեն ավարտին էին մոտենում:
Սրճարանների մեծ մասում, որտեղ հեռուստացույց կա տեղադրված, բոլոր տեղերը վաղուց պատվիրված են, որոշ բարերում` անգամ երկու ամիս առաջվանից:







































