Կալինինգրադում ավարտվեց մինչև 22 տարեկան բռնցքամարտիկների մասնակցությամբ Եվրոպայի անդրանիկ առաջնությունը:
Աշխարհի պատանիների կրկնակի հաղթողի կոչմանը նաև կալինինգրադյան ստուգատեսի չեմպիոնի ոսկին ավելացրեց Կորյուն Սողոմոնյանը (49 կգ): Նա եզրափակիչում առավելության հասավ իռլանդացի Հյուք Մաերսի նկատմամբ և կանգնեց պատվո պատվանդանի ամենաբարձր աստիճանին:
Սպասելիքները գերազանցեց նաև Արամ Ավագյանը (56 կգ), որը գրավեց երկրորդ տեղը և պարգևատրվեց արծաթե մեդալով : Նրա թիմակից Նարեկ Աբգարյանը տուն կվերադառնա բրոնզե մեդալով:
Այսպիսով Հայաստանի մարզիկների հաշվին գրանցվեց մեկական ոսկե , արծաթե և բրոնզե մեդալ: