Իր կիսապաշտպան Գարետ Բեյլի տրանսֆերի վաճառքի դեպքում «Տոտենհեմ»-ը պատրաստվում է ստացված եկամուտը ծախսել «Շախտյոր»-ի հարձակվողական ոճի կիսապաշտպան Վիլիանի իրավունքները ձեռք բերելու վրա: Այդ մասին տեղեկացնում է Goal.com-ը:
Դեռևս պարզ չէ` կվաճառի՞ արդյոք անգլիական թիմը Բեյլի տրանսֆերը, սակայն ամեն ինչ հնարավոր է, երբ խաղացողի ծառայություններով են հետաքրքրվում «Ռեալ»-ը և «Բարսելոնա»-ն:
Տրանսֆերային գործարքի իրականացման դեպքում լոնդոնյան ակումբը կստանա 50 մլն ֆունտ: Նշենք, որ «Շախտյոր»-ը Վիլիանի իրավունքների դիմաց պահանջում է 30 մլն եվրո:









































