«Ռոմա»-ի 2 առանցքային խաղացողներ առաջիկա ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ կարող են լքել ակումբը: Իտալական ԶԼՄ-ները նշում են, որ հունվարին «ջալոռոսիներ»-ի շարքերը կարող են լքել հոլանդացի դարպասապահ Մարտեն Ստեկելենբուրգը և արգենտինացի պաշտպան Նիկոլաս Բուրդիսոն:
Ստեկելենբուրգի ծառայություններով հետաքրքրվում են Լոնդոնի «Արսենալ»-ն ու «Ֆուլհեմ»-ը, իսկ 31-ամյա պաշտպանը հայտնվել է «Բոկա Խունիորս»-ի ուշադրության կենտրոնում:
«Ռոմա»-ի գլխավոր մարզիչ Զդենեկ Զեմանը դժգոհ է Ստեկելենբուրգի ու Բուդիսոյի ցուցադրած խաղից:









































