Ընթացիկ տարվա հոկտեմբերին «Մանչեսթեր Սիթի»-ն նոր մարզաբազա կտեղափոխվի: Տեղափոխությունն ակնկալվում էր իրականացնել մինչև մրցաշրջանի մեկնարկը, բայց եղանակային անբարենպաստ պայմանները խանգարեցին շինարարներին՝ աշխատանքները ժամանակին ավարտելու գործում:
Անգլիական ԶԼՄ-ների տեղեկությունների համաձայն՝ «քաղաքայիններ»-ը շուրջ 200 մլն ֆունտ են ծախսել մարզաբազայի շինարարության վրա: Նշվում է, որ համալիրը բաղկացած է մարզումային 17 խաղադաշտերից, ինչպես նաև 7 հազար հանդիսատես տեղավորող ծածկած մարզադաշտից:
Հիշեցնենք՝ Անգլիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանի 3 տուրերից հետո Մանուել Պելեգրինիի սաները զբաղեցնում են մրցաշարային աղյուսակի 4-րդ հորիզոնականը:









































