Աշխարհի չորրորդ ռակետ իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը հայտարարել է, որ անչափ ուրախ է իր հայրենակից Դավիդ Ֆերերի հաջողությունների համար:
«Հետևել եմ Դավիդի խաղերին Փարիզում, որտեղ նա «Մասթերս-1000» սերիայի մրցաշարի հաղթող դարձավ իր կարիերայում առաջին անգամ: Ես շատ ուրախ եմ Ֆերերի հաջողությունների համար և բացարձակապես վատ չեմ զգա, եթե նրան հաջողվի շրջանցել ինձ հունվարին հրապարակվելիք վարկանիշային աղյուսակում:
Դավիդը ոչ միայն հիանալի թենիսիստ է, այլև լավ ընկեր: Նա, իսկապես, իմ լավագույն ընկերներից է»,- իսպանական լրատվամիջոցները մեջբերում են Նադալի խոսքերը:








































