Ռուսաստանի Պրեմիեր Լիգայի 6-րդ տուրում «Կրասնոդար»-ի նկատմամբ առավելության հասնելուց հետո Մոսկվայի «Դինամո»-ի և Հայաստանի հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկին նշել է, որ թիմին հաղթանակ պարգևեցին Մատյե Վալբուենան և Կրիստիան Նոբոան, ովքեր իրենց վարպետության շնորհիվ գոլեր խփեցին:
««Կրասնոդար»-ի նկատմամբ հաղթանակ տարանք ռոտացիայի շնորհիվ: Խաղադաշտ դուրս եկան որոշ ֆուտբոլիստներ, ովքեր նախկինում ավելի քիչ խաղաժամանակ են ստացել: Նրանք մեզ շատ օգնեցին: Խաղի ելքը վճռեց Վալբուենայի և Նոբոայի վարպետությունը:
Շատ լուրջ էինք նախապատրաստվել այս հանդիպմանը: Երևում էր, որ «Կրասնոդար»-ը նաև էմոցիոնալ անկում է ապրում «Ռեալ Սոսյեդադ»-ի դեմ խաղից հետո»,- «Р-Спорт»-ը մեջբերում է Հայաստանի հավաքականի դարպասապահի խոսքերը: