Կատալոնական «Բարսելոնա»-ն պաշտոնապես պայմանագիր ստորագրեց բրազիլացի պաշտպան Դուգլասի հետ:
Ֆուտբոլիստը «կապտանռնագույններ»-ի հետ պայմանագիր կնքեց մինչև 2019 թվականը: Տրանսֆերի արժեքը կազմել է 4 մլն եվրո: «Սան Պաուլո»-ն ևս 1.5 մլն եվրո կստանա, եթե Դուգլասը համապատասխան քանակությամբ հանդիպումներ անցկացնի «Բարսելոնա»-ի կազմում:
24-ամյա պաշտպանը իր նոր ակումբի կազմում կկրի 16 համարի մարզաշապիկը:










































