Մյունխենի «Բավարիա»-ի կիսապաշտպան Խաբի Ալոնսոն իր նոր ակումբում ընտրել է 3 համարի մարզահագուստը: Այս մասին տեղեկացնում է գերմանական ակումբի Twitter-ի պաշտոնական էջը:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, 31-ամյա կիսապաշտպանը մյունխենյան ակումբի հետ պաշտոնապես պայմանագիր է ստորագրել այսօր:
Պայմանագիրը կգործի 2 տարի, իսկ տարեկան աշխատավարձը կկազմի 10 մլն եվրո: Տրանսֆերի արժեքը ևս կազմել է 10 մլն եվրո:






































