Այսօր ռուսական հեղինակավոր Советский Спорт մարզական պարբերականի խմբագրությունը հյուրընկալել էր Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստներ Սարգիս Հովհաննիսյանին և Ալբորտ Սարգսյանին: Նրանք խոսել են մասնավորապես «Հանրապետական» մարզադաշտում հատուկ ռուս երկրպագուների համար նախատեսված վանդակների մասին:
Սարգսյան.«Զարմացած եմ: Երևան եկել են անգամ ուելսցի ագրեսիվ երկրպագուները, սակայն նրանք էլ են մարզադաշտում նստել նորմալ մարդկանց նման»:
Հովհաննիսյան. «Տարօրինակ է: Մարդկանց վանդակներում նստեցնելը լավ չէ: Սովորաբար Հայաստանում հյուրերին ընդունում են հյուրասիրության բոլոր կանոնների համաձայն: Հյուրի ուսին լավաշ են գցում: Մեզ մոտ ընդունված կարգով յուրաքանչյուր հյուրին հարկավոր է կերակրել և քնելու տեղ հատկացնել»: