Մյունխենի «Բավարիա»-ի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան հայտարարել է, որ շատ գոհ է իր սաների ցուցադրած խաղից:
Հիշեցնենք` Գերմանիայի առաջնության հերթական մրցաշրջանի առաջին տուրի` «Բավարիա»-«Վոլֆսբուրգ» հանդիպումն ավարտվել է մյունխենցիների` 2:1 հաշվով հաղթանակով:
«Յուրաքանչյուր մարզչի համար ամենակարևորը հաղթանակն է: Այդ առումով, ես գոհ եմ սաներիս ցուցադրած խաղից: Մենք հիանալի պայքարում էինք: Երկորդ խաղակեսում մրցակցի ֆուտբոլիստներն ավելի հաջող էին գործում: Չպետք է մոռանանք, որ խաղում էինք Բունդեսլիգայի լավագույն թիմերից մեկի դեմ»,- «Բավարիա»-ի պաշտոնական կայքը մեջբերում է Գվարդիոլայի խոսքերը: