Իսպանական «Ռեալ Մադրիդ»-ի կիսապաշտպան Լուկա Մոդրիչը ուրախ է, որ նոր պայմանագիր է կնքել ակումբի հետ ու կարիերան շարունակելու է «արքայական ակումբ»-ում.
«Երբ տեղափոխվեցի «Ռեալ», իմ երազանքը իրականացավ: Այս երկու տարիները հիասքանչ էին ինձ համար: Շատ ուրախ եմ, որ շարունակելու եմ կրել «Ռեալ»-ի մարզաշապիկը: Կփորձեմ անել ամեն ինչ, որ հաջորդ մրցաշրջանների ընթացքում ցուցադրեմ իմ լավագույն խաղը: «Ռեալ»-ում իմ առաջին պաշտոնական խաղի ժամանակ մենք նվաճեցինք Իսպանիայի սուպերգավաթը: Հույսով եմ, որ ուրբաթ օրը մենք կկրկնենք այդ հաջողությունը»-, ասել է Մոդրիչը:
Հիշեցնենք, որ ըստ նոր պայմանագրի՝ Մոդրիը «Ռեալ»-ում մնա մինչև 2018 թվականը:









































