Monday, 29 04 2024
ՊԵԿ պատվիրակությունն Ուզբեկստանում է
18:30
ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը Կիևում է
18:15
«Գազայում հումանիտար իրավիճակի շոշափելի առաջընթաց կա». Բլինքեն
19-ամյա պատանին կալանավորվել է թմրանյութերի գովազդի համար
«Ղազախստանը հայ-ադրբեջանական միջնորդական առաքելություն չունի». ԱԳՆ խոսնակ
17:30
Իսպանիայի վարչապետը հրաժարական չի տալիս
Շառլ Ազնավուրը՝ քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի աչքերով. շանսոնյեին նվիրված ցուցահանդես՝ Երևանում
16:45
ԱՄՆ-ն ՆԱՏՕ-ում ամենաշատն է ծախսում պաշտպանության վրա
Ինչու՞ 1988թ. փետրվարի 12-ին Կապանից «ադրբեջանցիներին արտաքսեցին»
Քննարկվել են երկկողմ ոլորտային համագործակցության հնարավորություններ
Չկա համաժողովրդական շարժում, խմբակներ են, որոնց նպատակը ցնցումներ և պատերազմ հրահրելն է
16:09
Կիևը պատերազմի ժամանակ դուրս կգա Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայից
Իշխանության գործողությունները վտանգավոր են․ հետևանքները շատ ավելի ծանր են լինելու
15:45
Հնդկաստանը հայտարարել է, որ 10 տարում 35 անգամ ավելացրել է պաշտպանական սպառազինության արտահանումը
15:30
Հյուսիսային Կորեան ականապատել է Հարավային Կորեա տանող ճանապարհը. Yonhap
Իսրայելական օդուժը գրոհներ է իրականացրել Գազա և Ռաֆահ քաղաքների ուղղությամբ․ ԶԼՄ-ներ
Երեւանի կատարյան «ուքի-էնդը»
14:50
Չինաստանի նախագահը կայցելի Ֆրանսիա, Սերբիա և Հունգարիա
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
14:30
ԱՄՆ-ն 5 անօդաչու է խփել կարմիր ծովում
14:13
Ճամփորդություն դեպի վիրտուալ աշխարհ. Ամերիաբանկի թվային տաղավարը՝ Career City Fest 2024-ում
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Թուրքիան որոշել է հեղուկ գազ գնել ամերիկյան ExxonMobil-ից
13:30
Մահացել է մարզական լրագրող, «Փյունիկ»-ի գլխավոր քարտուղար Դավիթ Մարտիրոսյանը
Ձերբակալությունների աճը կակած է հարուցում. մարդուն ասում են` դե խոստովանիր, թե չէ կձերբակալե՞նք
ՀՀ ԱԳ նախարարն ու Կատարի խորհրդատվական խորհրդի նախագահն անդրադարձել են աշխարհաքաղաքական զարգացումների պայմաններում առկա մարտահրավերներին
Ի՞նչ եղավ Վանեցյանի գաղտնալսման գործը, ՀԱՊԿ-ի և Խաչատուրովի մասին ինչու՞ էր հեռախոսով խոսում
Դատախազը մանրամասնում է՝ ինչ են պահանջում բռնագանձել Քոչարյանից, Ծառուկյանից, Խաչատրյանից
Դատարան ուղարկված գործերի թիվը կրկնակի ավելացել են նախորդ տարվա համեմատ․ Աննա Վարդապետյան
Նոր մանկապարտեզների կառուցման ավարտին ենք՝ անձնական հսկողության տակ պահե՛ք. Ավինյանը՝ փոխքաղաքապետին

Ծառուկյանն առաջադրվի էլ՝ փչանալու է, չառաջադրվի էլ… մամուլ

«Ծառուկյանը փոշմանել է», «ՀՅԴ-ն էլ համաձայնության է եկել Սերժ Սարգսյանի հետ և լքում է ընդդիմադիր դաշտը», հանգստյան օրերին էլեկտրոնային լրատվամիջոցներում այսպիսի տեղեկություններ հրապարակվեցին այն բանից հետո, երբ շաբաթ օրը իրար ետևից կայացան Սերժ Սարգսյան-ՀՅԴ և Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան հանդիպումները: «Հրապարակ»-ը գրում է, որ որոշ տեղեկություններով, Ծառուկյանի հետ բավական կոշտ խոսակցություն է եղել, և դա մասամբ պայմանավորված է ԲՀԿ-ի բրյուսելյան վոյաժներով և իշխանությունների հասցեին համարձակ հայտարարություններով: Հիշեցնենք, որ Եվրոպական խորհրդարանի փոխնախագահի հետ հանդիպման ժամանակ Գագիկ Ծառուկյանն ասել էր, թե «անհնար է երկրում պայքարել կոռուպցիայի դեմ, եթե հիմնական կոռումպացված անձինք են ղեկավարում այդ պայքարը»: Սակայն ավելի ուշ ԲՀԿ-ն իր հաղորդագրության մեջ ավելի մեղմ ձևակերպում տվեց. «Գագիկ Ծառուկյւսնն իր մտահոգությունը հայտնեց կոռուպցիայի դեմ տարվող պայքարի գործընթացի մեխանիզմների և արդյունավետության վերաբերյալ»:

«Հրապարակ»-ի տեղեկություններով, Ծառուկյանը Սերժ Սարգսյանի մոտ գրեթե զղջացել է իր ասածների համար: Շաբաթ օրը Սերժ Սարգսյանին են հանդիպել նաև ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը և ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը. «Կայացել է երկարատև քննարկում Հայաստանի պետական-հանրային և քաղաքական կյանքի արմատական բարեփոխման» ու առողջացմանն ուղղված ՀՅԴ առաջադրած յոթ կետանոց հիմնադրույթների շուրջ»: Թեև գլխավոր՝ խորհրդարանական կառավարման և հայ-թուրքական արձանագրությունների հարցում կոմերը տրամագծորեն հակառակ կարծիքի են եղել, սակայն «որոշել են շարունակել խորհրդակցությունները»:

«Վիճակը գնալով դառնում է շատ անհասկանալի և դժվար»,- այսպես գնահատեց ստեղծված իրավիճակը «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը: Ըստ նրա, Սերժ Սարգսյանին մրցակցային ընտրություններ են պետք և «եթե Արևմուտքը այդ «մրցակցային ընտրություններ» ասվածը տեսնում է 70/30 հարաբերակցությամբ, ապա Ռուսաստանն այդ հարաբերակցությունը 55/45 կամ 60/40-ի է ցանկանում, հենց այստեղ էլ առաջանում է խնդիրը»: ՆԺԿ ղեկավարի խոսքով, մրցակցությունը թվացյալ է լինելու, որովհետև Սերժ Սարգսյանը վերարտադրվելու է. «Հիմա ով մտավ և այդ թվերը հավաքեց… Դուք պատկերացնո՞ւմ եք՝ մարդը 45 տոկոս ձայն ունենա և Հայաստանում հեղափոխության փորձ չանի»:

Սրանով են պայմանավորված խոսակցությունները, թե Սերժ Սարգսյանն է հորդորել չառաջադրվել, ավելին, եթե իսկապես Ծառուկյանը հրաժարվի առաջադրվելուց, ապա, Կարապետյանի համոզմամբ, ամենախելոք որոշումը կկայացնի: Ինչո՞ւ: «Ծառուկյանն էլ է հասկանում, որ ներկայիս իրավիճակում Սերժ Սարգսյանին հաղթելն անհնար է (հիշեցնեմ՝ ընտրություններ չեն լինելու, և այդ պատճառով է անհնար), և հիմա Ծառուկյանը պարտվեց և չաղ տոկոսներով չռեալիզացվեց, այսինքն՝ ոչ մի շարժման չվերածվեց, այդ մարդն ինչպիսի՞ համբավ է ունենալու հասարակության մոտ»: Այս պարագայում կդառնա ավելի վատ, քան Արթուր Բաղդասարյան-2, որովհետև, ըստ Կարապետյանի, նրանից սպասելիքներն են այլ: «Ստացվում է, որ մարդը դնում է թեկնածությունը՝ փչանում է, չի դնում՝ փչանում է»,- եզրահանգեց Կարապետյանը: Վերջինի դիտարկմամբ՝ «Ծառուկյանն այնուամենայնիվ կընտրի նվազագույնը: Չես մասնակցում, ապա չես լեգիտիմացնում Սերժ Սարգսյանի վերարտադրվելը»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում