Ֆրանսիայի բարձրագույն խմբի առաջնության 2-րդ տուրում ՊՍԺ-ն 2 անպատասխան գնդակ է ուղարկել «Բաստիա»-ի դարպասը:
Հյուրերի հարձակվող Բրանդաոն հանդերձարան տանող ճանապարհին հարվածել է ՊՍԺ-ի կիսապաշտպան Տիագո Մոտային` կոտրելով վերջինիս քիթը:
«Բրանդաոն հարվածել է Տիագո Մոտայի դեմքին: Նա պետք է ցմահ որակազրկվի: Այս դրվագը խայտառակում է ողջ ֆրանսիական ֆուտբոլը»,- ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ-Հելաիֆիի խոսքերը մեջբերում է BeIN Sorts-ը:








































