Իսպանական «Ռեալ Մադրիդ»-ի նորեկ Խամես Ռոդրիգեսը խոսել է թիմում իր դերի մասին,
«Բոլոր ֆուտբոլիստներն ինձ այստեղ լավ դիմավորեցին: Առաջին հերթին նրանք լավ մարդիկ են¸հենց այդ պատճառով նրանց բոլորը սիրում են: Նրանք շատ ճանաչված ֆուտբոլիստներ են¸ բայց իրենց համեստ են պահում և հենց դրա համար էլ կրում են «Ռեալ»-ի մարզաշապիկը:
Այսպիսի ակումբներում ճնշումը շատ մեծ է: Թիմի երկրպագուները միշտ հաղթանակ են պահանջում քեզանից: Ես հանգիստ եմ¸ մարզվում եմ նորմալ ու ցանկանում եմ օգնել «Ռեալ»-ին տիտղոսներ նվաճել:
Ռոնալդուն հիանալի խաղացող է: Մենք նախկինում էլ ճանաչում էինք իրար¸ քանի որ նույն գործակալն ունեինք: Մադրիդում այլ գերազանց ֆուտբոլիստներ էլ կան: Դրա շնորհիվ ակումբը բարձրունքի վրա է»-¸ ասել է Խամեսը






































