Բասկետբոլիստ Քոբի Բրայանթն ու ֆուտբոլիստ Լիոնել Մեսսին թուրքական ավիաընկերության գովազդում են նկարահանվել:
Ըստ գովազդի՝ ինքնաթիռ է մտնում մի երեխա ու տեսնում նախ Մեսսիին, ապա՝ Քոբիին: Ֆուտբոլիստն ու բասկետբոլիստն սկսում են պայքարի մեջ մտնել՝ երեխայի ուշադրությունը գրավելու ու տղային իրենց մոտ կանչելու համար՝ այդ ընթացքում օգտագործելով տարբեր հնարքներ: Ի վերջո մոտենում է օդանաժիշտն ու երեխային ուտելիք առաջարկում, որից տղան բացարձակ չի հրաժարվում…