Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն լավագույն լատինաամերիկյան ֆուտբոլիստ է ճանաչվել: Այդ մասին են հայտնում իսպանական լրատվամիջոցները:
Այդ մրցանակը սահմանված է Եվրոպայի և Լատինական Ամերիկայի իսպանա- պորտուգալախոս երկրների մարզիկների համար:
Մրցանակը հանձնվել է Ռոնալդուին` «Պալասիո Ռեալ դե Էլ Պրադո» թագավորական պալատում: Արարողությանը ներկա էին թագավորական ընտանիքի անդամներ, «Ռեալ»-ի նախագահ Ֆլորենտինո Պերեսը և հասարակության հետ կապերի բաժնի վարիչ Էմիլիո Բուտրագենյոն:
Նշվել են ֆուտբոլիստի մարզական նվաճումները, ինչպես նաև պայքարի ցանկությունը, որը հատուկ է Քրիշտիանուին:









































