Friday, 19 06 2026
ԱՍՀ փոխնախարարն ու Բուլղարիայի դեսպանը քննարկել են համագործակցությունը աշխատանքային միգրացիայի ոլորտում
Ընտրություններում հաղթանակը Ձեր աշխատանքից ՀՀ քաղաքացիների գոհունակության հաստատումն է․ Ֆիցոն՝ Փաշինյանին
00:15
Զելենսկին 1 շաբաթ ժամանակ է տվել Լուկաշենկոյին
00:14
Ռուբիոն վստահեցրել է Լիբանանի նախագահին ԱՄՆ-ի շարունակական աջակցության մասին
00:11
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Բյուրականի աստղադիտարանի ձեռքբերումները ներկայացվել են միջազգային դիվանագիտական համայնքին
Փաշինյանը կարևորել է Firebird-ի ԱԲ տվյալային կենտրոնի գործունեությունը
Սպիտակ-Վանաձոր ճանապարհին «ԿամԱԶ» մակնիշի բեռնատար է կողաշրջվել․ կա տուժած
Մի քանի երիտասարդներ ձերբակալվել են թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով
Նոր Նորքում սկսվել է 2.3 կմ ճանապարհի հիմնանորոգման ծրագիրը
ՊԵԿ-ը պարզեցնում է հարկային գործընթացները և հստակեցնում մի շարք կարգավորումներ
Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման նոր դեպքեր են գրանցվել
ԱԴԾ-ն պատրաստվում է «հետպուտինյան» դարաշրջանին. DW
Մեկ օրում բացահայտվել է 145 հանցագործություն. ՆԳՆ
22:50
Նորվեգիան գլխավոր հյուպատոսություն կբացի Գրենլանդիայում
Արհեստական բանականությունն արագորեն դառնում է հիմնարար տեխնոլոգիա պաշտպանական համակարգերում. ԲՏԱ նախարար
22:30
Նրանք ավարտված են. Թրամփը՝ Իրանի մասին
Քաղաքապետարանն ի սկզբանե իրազեկել էր երթևեկության վերակազմակերպման մասին․ Արտյոմ Կարապետյան
22:10
Իտալիայի վարչապետի հասցեին Թրամփի խոսքերի պատճառով ԱԳ նախարարը չեղարկել է այցը
22:00
Ինքնասպանությո՞ւն, թե՞ քողարկված սպանություն․ կանանց խորհրդավոր մահեր՝ Թուրքիայում
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել
Ռուսաստանից գոյաբանական սպառնալիք է եկել. դրա չեզոքացումը հրատապ առաջնահերթություն է
21:30
Իրանը կրկին սահմանափակել է նավերի երթևեկությունը Հորմուզի նեղուցում
ՍԴ-ից պահանջում ենք մանդատների բաշխման վերանայում. 2-րդ փուլի շուրջ հոխորտանքը իրատեսական չէ
21:09
Ուկրաինան և Թրամփի թիմը քննարկում են հրադադարի երկփուլ ծրագիր. The Economist
Բաքվում ՌԴ ութ քաղաքացի է դատապարտվել
20:50
Իտալիայի հինգ քաղաքում շոգի պատճառով հայտարարվել է վտանգի առավելագույն մակարդակ
ՀՀ ԱԳ փոխնախարարը ընդունել է ԵՄ գործընկերության առաքելության նորանշանակ ղեկավարին
20:30
Իրանի հավաքականը պատրաստվում է դիմել ՖԻՖԱ-ին
Հունիսի 23-ին կմեկնարկի առաջին դասարան հաճախող երեխաների հայտագրման հիմնական փուլը

«Կույր» քարոզչությունը սկսված է. մամուլ

«Առավոտ»-ը խմբագրականում գրում է. «Այս նախագահական ընտրություններից առաջ ստեղծվել է բավականին ուշագրավ իրավիճակ: Առայժմ հայտնի չէ, թե ովքեր են լինելու նախագահի ընդդիմադիր թեկնածուները, բայց ընտրարշավն, ըստ էության, սկսված է, այսպես ասած` «կույր եղանակով»: Ընտրարշավը չէր կարող չսկսվել, որովհետև ունի բանական, նույնիսկ կասեի` հոգեբանական ժամկետ` մի քանի ամիս: Այդ ընթացքում են, օրինակ, Միացյալ Նահանգներում անցկացվում ներկուսակցական ընտրություններ (primaries), որոնց շնորհիվ հայտնի է դառնում, թե ով է նախագահի թեկնածուն տվյալ կուսակցությունից: Իհարկե, Հայաստանում կուսակցությունների կառուցվածքն այնպիսին է, որ ամեն ինչ միանձնյա որոշում է առաջին դեմքը, իսկ հետո ձև է արվում, որ կուսակցությունների վերնախավը և լայն ժողովրդական զանգվածները «միահամուռ» պաշտպանում են այդ միանձնյա որոշումը: Այնտեղ, որտեղ կա միակարծություն, «բոլորը` մեկ մարդու նման» և այլն, այնտեղ չկա մրցակցություն և, հետևաբար, զարգացման հնարավորություն: Մեր մենաշնորհները, որոնցից զուտ մարտավարական նկատառումներով իբր դժգոհ են որոշ կուսակցություններ, գալիս են հենց կուսակցություններից (բոլոր), որովհետև դրանք հիմնված են տվյալ կառույցում մեկ մարդու ճշմարտությանը տիրապետելու մենաշնորհի վրա: Հիշենք թեկուզ, թե ինչպես վերջին մեկուկես տարում «ինքնամաքրվեց» Հայ ազգային կոնգրեսը: Պարզ է, որ մեր կուսակցությունները երկնքից չեն իջել` դրանք մեր հասարակության ծնունդն են, այստեղ ուժեղ են պատերնալիստական տրամադրությունները` տիրոջ, թագավորի, փրկչի սպասումները: Իսկ փրկիչը, առասպելական հերոսը, որի մասին երազում է մեր բնակչության մեծ մասը, primaries չի անցկացնում` ազգը աղքատությունից և անարդարությունից փրկելուց առաջ:

Մի խոսքով` քարոզչությունը սկսվել է: Բայց ում և ինչի դեմ քարոզել` այնքան էլ պարզ չէ: «Սերժ Սարգսյանի բռնապետական ռեժիմի՞», թե՞ միայն «տնտեսությունը կործանած կառավարության» դեմ: Կամ` մյուս կողմից, «ցրտի-մթի տարիների պատճառ դարձած և հիշողությունը կորցրած որոշ ուժերի՞», թե՞ «հուշագիրը ստորագրած և այժմ պատասխանատվությունից խուսափող որոշ ուժերիե դեմ: Համաձայնեք, քանի դեռ հստակություն չկա այդ հարցերում, կուսակցությունների կռիվն էլ մի տեսակ վերացական բնույթ է կրում:

Երբ պարզ կլինի, թե ով է առաջադրվում (իսկ դա կլինի շուտով), այդժամ «որոշ ուժերը» շատ ավելի որոշակի կդառնան, և հռետորաբանությունն էլ, բնականաբար, կկարծրանա: Բայց ես շատ կուզեի, որ երկու կամ երեք կողմերի քարոզիչներն էլ զուսպ լինեին: Դա միայն առաջին հայացքից է թվում, որ եթերում, համացանցում կամ թղթի վրա պարզապես բառեր են հայտնվում: Դրանք թունավոր նետեր են, որոնք հայտնի չէ, թե երբ և որտեղ են հասնելու: Երբեմն նաև` բումերանգներ:

Մանավանդ, որ ամեն ինչ փոփոխական է: Լինում է, որ տարիներ շարունակ ժողովրդին «քսի են տալիս» մեկի վրա, իսկ հետո «քսի տվողներն» ասում են, որ հենց այդ մարդն է ժողովրդի փրկիչը»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում