«Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ սըր Ալեքս Ֆերգյուսոնը կիսվել է «Կլուժ»-ի դեմ խաղից ստացած տպավորություններով:
«Մենք հասանք մեր ուզածին` այսօր գրանցելով ոչ դրական արդյունք: Մենք մի քանի խաղացողների խաղաժամանակ տրամադրեցինք ու պաշտպանությունում դաշտ դուրս բերեցինք երիտասարդներին: Ինչքան շատ խաղան Սմոլինգն ու Ֆիլ Ջոնսը, այդքան ավելի լավ մեզ համար: Վերջինը այսօր ֆանտաստիկ էր: Այս երկուսի վերադարձը մեզ համար շատ լավ նորություն է:
«Կլուժ»-ը պարզապես հիասքանչ հաղթական գոլ խփեց: Գնդակը այնպես թեքվեց Դե Խեայից, որ վերջինը որևէ շանս չուներ փրկելու թիմին: Ընդհանրապես, սա մի երեկո էր, երբ թիմը չօգտագործեց իր շանսերը:
Շատ ցուրտ էր, ու գնդակը արագ չէր գլորվում: Ի դեպ, մենք նույնիսկ կարող էինք հաղթանակ տանել: Կարծում եմ` մենք այս խաղում ավելի լավ հանդես եկանք», – շոտլանդացու խոսքերն է մեջբերում ակումբի պաշտոնական կայքը:









































