Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն մեկնաբանել է լուրերն այն մասին, թե ինքը կարող է հեռանալ մադրիդյան ակումբից:
«Մյուս տարի ես կաշխատեմ որպես մարզիչ, սակայն չգիտեմ՝ «Ռեալ»-ո՞ւմ, թե՞ մեկ ուրիշ թիմում:
Եթե հեռանամ «Ռեալ»-ից, չեմ դադարի իմ գործունեությունը: Միայն սա կարող եմ ասել իմ ապագայի մասին»,- ասել է Մոուրինյոն:






































