Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին հուսով է, որ թիմի առաջատար Քրիշտիանու Ռոնալդուն կմասնակցի Եվրոպայի սուպերգավաթի խաղարկության շրջանակներում կայանալիք «Սևիլիա»-ի դեմ հանդիպմանը:
Պորտուգալացի ֆուտբոլիստը, ով վերականգնվել էր վնասվածքից, ժամանել է Մադրիդ ու վերսկսել մարզումները: Հիշեցնենք, որ Ռոնալդուն ձախ ենթածնկային հոդի վնասվածք ունի:
«Ռոնալդուն մարզվում է անհատական ծրագրով: Օգոստոսի 5-ից նա կմարզվի ընդհանուր խմբի հետ` ամբողջական ծրագրով:
Հուսով եմ` Ռոնալդուն կկարողանա մասնակցել սուպերգավաթի խաղարկությանը»,- իտալացի մասնագետի խոսքերը մեջբերում է «Ռեալ»-ի պաշտոնական կայքը:






































