Mirror-ի տեղեկությունների համաձայն` Յուրգեն Կլոպն արդեն որոշել է, թե ով է փոխարինելու Մաց Հյումելսին, եթե վերջինս որոշի հեռանալ դորտմունդյան ակումբից:
Նշվում է, որ »Բորուսիա»-ի գլխավոր մարզիչը հետաքրքրված է «Լիվերպուլ»-ի 20-ամյա ֆուտբոլիստ Տիագո Իլորիի ծառայություններով: Պորտուգալացին վարձավճարով հանդես էր գալիս «Գրանադա»-ում, բայց այժմ նա պատրաստ է ուսումնասիրել բոլոր տարբերակները:
Հիշեցնենք, որ Հյումելսի ծառայություններով հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Լուի վան Գալը, և Կլոպը պետք է պատրաստ լինի իրադարձությունների ցանկացած զարգացման:








































