«Զենիթ»-ի բրազիլացի հարձակվող Հալկը շատ դժգոհ էր մնացել «Միլան»-ի դեմ խաղում փոխարինվելուց հետո: Խաղի 80-րդ րոպեին նրա փոխարեն դաշտ դուրս եկավ Կոնստանտին Զիրյանովը:
Հալկը ակտիվորեն արտահայտում էր իր անհամաձայնությունը մարզչի կատարած քայլի հետ. նա հրաժարվեց սեղմել մարզչի ձեռքը, գոռգոռում էր ու ակտիվորեն ժեստերով ինչ-որ բան էր հասկացնում:
Իտալացի մասնագետն, իր հերթին, փորձում էր հանգստացնել հարձակվողին:









































