Լոնդոնի «Արսենալ»-ի գլխավոր մարզիչը կիսվել է տպավորություններով «Օլիմպիակոս»-ի դեմ խաղից հետո:
«Մրցակցի առաջին գոլի դրվագում պետք է նշանակվեր ոչ թե անկյունային, այլ ազատ հարված դարպասից. դա ակնհայտ էր: Ինչո՞վ էր ընդհանրապես զբաղված դարպասի հետևում կանգնած մրցավարը: Չեմ կարծում, թե նա արդար որոշում կայացրեց, բայց պետք է համակերպվենք դրա հետ:
Հետաքրքիր խաղ էր: Առաջին կեսում լավ էինք խաղում, բայց երկրորդում չդիմացանք ֆիզիկապես: Շատ խաղացողներ պարզապես սովոր չեն նման ծանրաբեռնվածության: Մենք մի քանի լավ պահ ունեցանք հաշիվը հավասարեցնելու համար:
Հիմա պետք է սպասենք վիճակահանությանը, բայց իդեալական կլիներ խմբում գրավլ առաջին տեղը, այլ ոչ թե երկրորդ», – Վենգերի խոսքերն է մեջբերում BBC-ն:








































