Հոլանդիայի ազգային հավաքականի պաշտպան Ստեֆան դե Վրեյը «Ֆեյենորդ»-ից տեղափոխվեց իտալական «Լացիո»:
22-ամյա պաշտպանի հետ կնքվել է 4 տարվա պայմանագիր: Տրանսֆերի արժեքը չի նշվում, սակայն ըստ Transfermarkt-ի՝ Դե Վրեյի տրանսֆերային արժեքը կազմում է մոտ 6 մլն եվրո.
«Ես երկար եմ մտածել այս որոշումը կայացնելուց առաջ: «Ֆեյենորդ»-ի հետ քննարկել եմ մի քանի տրանսֆերային առաջարկներ և վերջում որոշեցի ընտրել «Լացիո»-ն: Իտալական ակումբի ներկայացուցիչները ինձ կարողացան համոզել, որ իսկապես ցանկանում եմ ինձ տեսնել իրենց ակումբի կազմում: Հույսով եմ՝ Իտալիայում ավելի կհզորանամ որպես պաշտպան, քանի որ գործելու եմ աշխարհի լավագույն հարձակվողների դեմ»-, ասել է Ստեֆան դե Վրեյը: