Թուրինի «Յուվենթուս»-ի կիսապաշտպան Անդրեա Պիրլոն վստահ է, որ թիմը չի պարտվի Չեմպիոնների Լիգայի գավաթի ընթացիկ խաղարկության խմբային փուլի վերջին` «Շախտյոր»-ի դեմ խաղում և դուրս կգա 1/8 եզրափակիչ:
««Շախտյոր»-ի ու «Յուվենթուս»-ի միջև պայմանավորվածություն չկա: Առաջին և երկրորդ տեղերում գտնվող թիմերի միջև միավորների տարբերությունը մեծ է: Այդ իսկ պատճառով մենք ամեն ինչ կանենք, որպեսզի հաղթենք:
Ցավոք, «Չելսի»-ն պետք է հրաժեշտ տա ՉԼ-ին»,- հայտարարել է Պիրլոն:









































