Թաիլանդի հարավում գտնվող Յալա քաղաքի շուրջ 200 բնակիչներ որս են սկսել վագրերի դեմ, որոնց զոհ են դարձել երկու մարդ: Այս մասին հաղորդում է Interfax-ը՝ վկայակոչելով տեղի ԶԼՄ-ները:
Բնակիչները որոշել են վայրի կենդանիներին հեռու քշել մարզի խիտ բնակեցված շրջաններից, սակայն չեն պատրաստվում սպանել նրանց:
Հաղորդվում է, որ երեկ վագրը հարձակվել է մի կնոջ վրա: Վերջինիս ամուսնուն հաջողվել է կրակոցներով վախեցնել վագրին, սակայն կինը մահացել է ստացած վերքերից:
Ավելի վաղ հայտնաբերվել էր տեղի բնակիչներից մեկի հոշոտված մարմինը:
Տեղի իշխանությունները ենթադրում են, որ հարձակումներն իրականացրել են միևնույն կենդանիները:









































