«Մանչեսթեր Յունայթեդ»-ի նախկին ֆուտբոլիստ Էրիկ Կանտոնան բարձր գնահատականի է արժանացրել թիմի գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնի աշխատանքը:
«Նախորդ մրցաշրջանում «Մանչեսթեր Յունայթեդ»-ը պարտություն կրեց վերջին րոպեին: Նման երևույթներ պատահում են ֆուտբոլում, սակայն «կարմիր սատանաներ»-ը, ինչպես նախկինում, հզոր են: Հաճելի է տեսնել, թե ինչպես է ֆուտբոլիստների նոր սերունդը անցնում Ֆերգյուսոնի մարզումները:
25 տարվա ընթացքում Ֆերգյուսոնի օրոք ֆուտբոլիստների մի քանի սերունդ է փոխվել: Ես միշտ ասել եմ, որ մարզիչը պետք է հիանալի հոգեբան լինի: Ֆերգյուսոնը վառ օրինակ է: Նա ավելին է, քան պարզապես մարզիչը»,- ասել է ֆրանսիացի ֆուտբոլիստը:






































