Ծանր քաշային կարգում աշխարհի չեմպիոն` ամերիկացի լեգենդար բռնցքամարտիկ Մոհամեդ Ալին WBC-ի կողմից արժանացել է «Բռնցքամարտի Արքա»-ի թագին: Թագադրման արարողությունը կայացել է մրցաշարի 50-րդ գագաթնաժողովի ընթացքում` Կանկունում:
Լեգենդար բռնցքամարտիկը պարգևատրվել է կնոջ` Լոննիի, WBC վարկածով գերծանր քաշային կարգում աշխարհի չեմպիոն Վիտալի Կլիչկոյի, Սաուլ Ալվարեսի, Խուլիո Սեզար Չավես-կրտսերի ներկայությամբ:
Fightnews-ը հայտնում է, որ Մոհամեդ Ալին ստացել է նաև WBC ադամանդե գոտի: Իսկ թագը բռնցքամարտիկին հանձնել է Վիտալի Կլիչկոն:






































