Սիրիան սկսել է պատրաստվել զարին թունավոր նյութի արտադրությանը: Այս մասին հաղորդում է Agence France-Presse-ը՝ վկայակոչելով ԱՄՆ-ում անանուն աղբյուրին:
«Մենք որոշ տվյալներ ունենք, որոնք հիմք են տալիս հավատալու, որ նրանք խառնում են քիմիական պրեկուրսորներ»,- մեջբերում է գործակալությունը աղբյուրի խոսքերը։
Ավելի վաղ CNN հեռուստաալիքը հաղորդել էր, որ Վաշինգտոնի կարծիքով՝ Սիրիայի իշխանությունները՝ նախագահ Բաշար Ալ-Ասադի գլխավորությամբ, դիտարկում են թնդանոթային արկերը քիմիական նյութերով հագեցնելու և դրանցով զինված ընդդիմության ներկայացուցիչներին ռմբակոծելու հնարավորությունը: