Լրատվական գործակալությունը տեղեկացնում է, որ անգլիական «Մանչեսթեր Սիթի»-ի կիսապաշտպան Դավիդ Սիլվան վնասվածք է ստացել: Ֆուտբոլիստը վնասել է ծնկատակի ջլերը:
Երբ կապաքինվի իսպանացին՝ դեռևս անհայտ է:
Հայտնի է միայն այն, որ նա չի կարողանա մասնակցել դեկտեմբերի չորսին կայանալիք «Բորուսիա» – «Մանչեսթեր Սիթի» խաղին:






































