MilanNews.it-ը տեղեկացնում է, որ «Միլան»-ի հարձակվող Ալեշանդրե Պատոն չի ընդգրկվել «Միլան»-ի՝ «Զենիթ»-ի դեմ հանդիպման հայտացուցակում և ընդհանրապես կարող է չմասնակցել 2012 թվականին կայանալիք մնացած հանդիպումներին:
Ըստ աղբյուրի՝ թիմի գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին չի պատրաստվում վտանգի տակ դնել ֆուտբոլիստի առողջական վիճակը՝ նրան խաղադաշտ դուրս բերելով: Նշենք, որ Պատոն ազդրի վնասվածք ունի:






































