Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում քիչ առաջ ավարտվեց մրցումների 5-րդ օրը:
Մեր հավաքականը կարողացավ օրն ավարտել հաղթանակով: 81 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Նիկոլ Հարությունովն առավելության հասավ ԱՄՆ-ի ներկայացուցիչ Էնթոնի Սիմսի նկատմամբ: Մենամարտն ավարտվեց 13:4 հաշվով: Կարմիր անկյունից մենամարտած հարությունովը դուրս եկավ քառորդ եզրափակիչ:









































