Ֆուտբոլի Էրիթրեայի հավաքականի գրեթե բոլոր ֆուտբոլիստները(17 ֆուտբոլիստ և բժշկական անձնակազմը) կորել են Ուգանդայում:
Ինչպես տեղեկացնում է BBC-ն, ըստ նախնական ենթադրությունների՝ նրանք փախել են այլ երկիր՝ ապաստան գտնելու համար:
Հատկանշական է, որ Էրիթրեայի հավաքականը մասնակցում է Կենտրոնական Աֆրիկայի ու Արևելյան ֆուտբոլի միավորման ասոցիացիայի մրցաշարին:
ՄԱԿ-ի տվյալների համաձայն՝ ամեն ամիս Էրիթրեայից զանգվածային արտագաղթ է լինում: Պատճառը, ըստ երևույթին, երկրում տիրող քաղաքականությունն է:





































