«Վալենսիա»-ի հարձակվող Ռոբերտո Սոլդադոն աջակցության խոսքեր է հասցեագրել թիմի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պելեգրինոյին, ով հանգստյան օրերին հեռացվել է «Վալենսիա»-ի գլխավոր մարզչի պաշտոնից:
«Ցավոք, մեզ չէր հաջողվում խաղերին ցուցադրել այն, ինչ մշակել էինք մարզումներին: Պելեգրինոն ապացուցել է, որ բնավորություն ու մենեջերի տաղանդ ունի: Հենց մենք` ֆուտբոլիստներս ենք մեղավոր, որ չկարողացանք համապատասխան մակարդակի խաղ ցուցադրել»,- ասել է Սոլդադոն:









































