Իսպանիայի առաջնության 2014/2015 թվականների մրցաշրջանը կմեկնարկի 2014թ.-ի օգոստոսի 24-ին:
«Ատլետիկո Մադրիդ»-ը առաջնությունը կսկսի «Ռայո Վալյեկանո»-ի հետ արտագնա հանդիպումով: Իսկ իսպանական մյուս գրանդ ակումբները՝ «Ռեալ Մադրիդ»-ը և «Բարսելոնա»-ն, առաջին հանդիպումը կանցկացնեն սեփական հարկի տակ: «Արքայական ակումբ»-ը կմրցի առաջնության նորեկ «Կորդոբա»-ի, իսկ «կապտանռնագույններ»-ը կմրցեն «Էլչե»-ի հետ: Առաջին տուրի հանդիպումներից կարելի է առանձնացնել նաև «Սևիլյա»-ի և «Վալենսիա»-ի դիամակայությունը, որը տեղի կունենա «Ռամոն Սանչես Պիսխուան» մարզադաշտում:
Հիշեցնենք, որ նախորդ առաջնության հաղթող էր դարձել Մադրիդի «Ատլետիկո»-ն:







































