Մյունխենի «Բավարիա»-ի պաշտպան Հոլգեր Բադշտուբերը վաղը կենթարկվի վիրահատության:
Հիշեցնենք, որ Դորտմունդի «Բորուսիա»-ի դեմ երեկ կայացած խաղի ժամանակ նա վնասել է ծնկի խաչաձև հյուսվածքները: Ինչպես հաղորդում է L’Equipe-ն, վաղը կկայանա նրա վիրահատությունը:
Եթե վիրահատությունը անցնի առանց բարդությունների, ապա ապաքինման համար խաղացողից կպահանջվի մոտ 5 ամիս ժամանակ:








































