MLS-ի հերթական մրցաշրջանում հաղթող ճանաչվեց Դևիդ Բեքհեմի թիմը՝ «Լոս Անջելես Գելեքսի»-ն՝ եզրափակիչում առավելության հասնելով «Հյուսթոն Դինամո»-ի նկատմամբ:
Հանդիպումը տեղի ունեցավ Կալիֆորնիայում ու ավարտվեց 3:1 հաշվով: Խաղին ներկա էր 30 510 հանդիսական:
Հարկ է նշել, որ «Լոս Անջելես Գելեքսի»-ն երկրորդ տարին անընդմեջ է նվաճում մրցաշարի հաղթողի կոչումը և չորրորդ անգամը՝ ողջ պատմության մեջ:



































