Ռուսաստանի Պրեմիեր Լիգայի ընթացիկ մրցաշրջանի 18-րդ տուրի շրջանակներում Մոսկվայի «Դինամո»-ն առավելության հասավ Կազանի «Ռուբին»-ի նկատմամբ:
Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկին իր թիմի մեկնարկային կազմում էր և մասնակցեց ամբողջ հանդիպմանը: «Դինամո»-ն մրցակցի նկատմամբ առավելության հասավ 3:0 հաշվով, իսկ Բերեզովսկին անառիկ պահեց իր պաշտպանած դարպասը:










































