«Ռեալ»-ի դեմ հանդիպումից առաջ Մադրիդի «Ատլետիկո»-ի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն իր կարծիքն է հայտնել «արքայական ակումբ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի մասին:
Հիշեցնենք` երկու թիմերի դիմակայությունը կայանալու է Իսպանիայի առաջնության 14-րդ տուրի շրջանակներում` «Սանտիագո Բեռնաբեո» մարզադաշտում:
«Մենք խաղալու ենք երկրի գործող չեմպիոնի դեմ, որի կազմում հզոր ֆուտբոլիստներ են ընդգրկված: Կփորձենք թիմային խաղ ցուցադրել, ոչ թե առանձին ֆուտբոլիստների անհատական վարպետություն:
Ինչ վերաբերում է Մոուրինյոյին, ապա ես հիանում եմ նրանով: Նա հաղթող է, ով ապացուցել է իր հնարավորությունները բոլոր երկրներում, որտեղ աշխատել է»,- հայտարարել է Սիմեոնեն:









































