ՖԻՖԱ-ի նախագահ Զեպ Բլատերը խորհուրդ է տվել Բրազիլիայի հավաքականի ու «Սանթոս»-ի առաջատար հարձակվող Նեյմարին կարիերան շարունակել Եվրոպայում:
Հիշեցնենք, որ օրերս հրապարակվեց «Ոսկե գնդակի» հավակնորդների վերջնական ցուցակը, որում բացակայում էր Նեյմարի անունը:
«Նեյմարը ֆանտաստիկ ֆուտբոլիստ է, բայց շատ բարդ է հայտնվել վերջնական ցուցակում` չխաղալով Եվրոպայում: Բրազիլիայում ֆուտբոլի մակարդակը բարձր է, բայց հենց Եվրոպան է համարվում ֆուտբոլային ճաշակի թելադրողը»,- կարծում է Բլատերը:
Նշենք, որ վերջերս շատերն են սկսել Նեյմարին կոչ անել տեղափոխվել Եվրոպայի ուժեղագույն ակումբներից մեկը: Բլատերից առաջ նման հայտարարություն էր արել նաև Ռոնալդոն:










































